
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի՝ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին ու հույս հայտնել , որ տոնական այս օրը նրանց ուղեկից կլինի կրթության բոլոր աստիճաններում: Շնորհավորելով բոլորիս նոր ուսումնական տարվա սիզբն ավետող սեպտեմբերի 1-ի կապացութամբ ՝ ցանկանում եմ հետաքրքիր , հաջողութույններով լի տարի:
Աստղազարդ ծածկույթը մի կողմ նետելով
Օրը արթնացավ գիշերվա քնից,
Բարի առավոտ մեզ ավետելով
Կկոցեց աչքերը արևի լույսից:
Երկնքին կապույտ երանգ վրձնելով
Օրը բացում է աչքերը իր խենթ,
Մի խելառ խորհուրդ մեզ ավետելով
Երկրին լուռ փարվող ամեն շողի հետ:
<Բարի առավոտ>-ը օրհնություն դարձած
Հնչում է բոլոր մարդկանց շուրթերից
Արևն էլ հենց նոր քնից արդնացած
Երջանիկ ժպտում է խաղաղ երկնքից:
Մի տեսակ խենթ է օրն այս արևոտ,
Մի տեսակ տարբեր օրերից տարվա,
Մի մեծ խորհուրդ է թևածում անհոգ
Վեհ ժամանակի թևերի վրա:
Բարի առավոտմարդիկ հարազատ,
Թող ձեր պատմության երկնակամարում,
Օրվա խորհուրդն այս թևածի ազատ
Սուրալով դեպի բաղձալի հեռուն:
Ճեղքելով կյանքի ուղիները խենթ
Օրն այս իր ուրույն տեղը թող գտնի,
Խոնարհ քայլելով ժամանակի հետ
Մարդկությանը ողջ բաին ավետի:
Շատերի համար առաջինն է այն
Շատերի համար վերջինը ցավոք
Սակայն խորհուրդը խենթ սեպտեմբերյան
Հավերժ մնալու է թե ինձ, թե քեզ մոտ:
ԵՎ ամեն տարի նույն այս օրը խենթ
Փարվելու է մեզ մի անխոս թախիծ,
Նուրբ խմորվելով իրականության հետ
Կերտելու է վեհ պատմություն անբիծ:
Եկեք ուրեմն սրտի թրթիռով
Այս սեպտեմբերը երազող մանկանց,
Բակ հրավիրենք մեր ջերմ ծափերով
Եվ բարի գալուստ ավետենք նրանց:
Առաջին անգամ քայլերով փոքրիկ
Կտրել են նրանք դպրոցի ճամփան,
Տոտիկ առ տոտիկ հարթելով ուղին
Զարմանահրաշ ու լույս գիտության:
Բարի գալուստ քեզ սիրելի փոքրիկ,
Խինդությամբ լեցուն սեպտեմբերի մեկ,
Թող որ քո կյանքում դպրոցն այս գողտրիկ
Դառնա իմաստուն, աջակից մի ձեռք:
Հարազատ դարձած քայլեք կողք կողքի
Ճանապարհներով թե հարթ, թե ոլոր,
Հարթելով ուղին լուսե գալիքի,
Խինդով լցնելով մեր շուրջը բոլոր:
Օրերն ացնում են վարկյանի նման,
Եվ մի նկարիչ իր վրձնով կարծես,
Խոնարհ կերտում է հրաշքի նման
Մեր կյանքի կտավը թաքուն ու անտես:
Ժամանակները անցնում են անձայն,
Դառնալով կապույտ հուշեր մեր կյանքում,
Եվ հատիկ հատիկ օրերը անցյալ
Մարգարտաշար հուշեր են դառնում:
Ժամանակները փոխվում են անտես
Արժեքներն իրենց դեմքն են կորցնում,
Բայց խորհրդավոր մի նուրբ ձեռք անտես
Այդ արժեքներից նոր ուժ է ծնում:
Եվ հենց այդ ուժի զորությամբ կարծես
Սերնունդներն եկող լցվում են էլի,
Եվ դեպի գալիքն են սուրում խենթի պես
Գաղտնի զորությամբ այդ հերոս արծվի:
Պարզիր լուսաշող ձեռքերդ փոքրիկ
Այբբենարան այս քո խենթ գիրկը առ,
Նավարկիր նրա օվկիանում անծիր
Սովորիր Հայոց ամեն ոսկե տառ:
Եվ այդ տառերով բացիր այս կյանքի
Կատարելության դռները բոլոր,
Եվ այդ տառերով հարթիր այս կյանքի
Ճանապարհները ոլոր ու մոլոր:
Այբբենարանն այս իր մեծ զորությամբ
Թող կոփի խոսքդ և միտքդ թոթով,
Եվ խորհրդավոր իր եղելությամբ
Քո կյանքը լցնի խինդով ոգեթով:
Որ քո մանկության խաղաղ օվկիանում
Երազի թևով անհոգ նավարկես,
Մեսրոպյան ոսկե տառերով կյանքում
Խենթ երջանկության դռները բացես:
Комментариев нет:
Отправить комментарий