вторник, 9 апреля 2013 г.

ՀԱՋՈՂՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ. . .


Երեկ ՝ապրիլի 8-ին մեր համայնքում հայտարարված էր ծառատունկ: Ծառատունկին մասնակցում էին ոչ միայն համայնքապետարանն ու դպրոցականներն, այլ նաև գյուղի փոքրիկները, ովքեր իրենց աշխատասիրությամբ, իրենց փոքրիկ թաթիկներով ու եռանդով փորձում էին ետ չմնալ մեծերից: Նրանք տեղափոխում էին տնկիները, տնկում,ջրում.....
Ամեն ինչ կատարվել է սիրով և գեղեցիկ: Ծառատունկը համեմվել է տարածքի կանանց հյուրասիրած սուրճի սեղանով:
Ծառատունկի նպատակը ոչ միայն չինարիներով պատելն էր ֆուտբոլի դաշտը,այլ սերմանել փոքրիկների մեջ սեր դեպի բնությունը,դեպի հայրենի բնության պահպանումը և խնամքը:Երեխաներից ոմանք արդեն ունեն իրենց ծառերը,որոնք իրենք են տնկել և համոզված եմ, որ կշարունակեն խնամել:Այսօր առավոտյան՝ դպրոց գնալիս, արդեն տեսնում էի թե ինչպես երկրորդ դասարանի աշակերտներից մեկը՝ պայուսակից հանելով մի շիշ ջուր, ջրում էր իր և ընկերոջ ծառերը:Հենց այդ պահին նախաձեռնությունը համարեցի ստացված: Կարծում եմ,որ այդ ոգևորությունը շարունակական բնույթ կկրի: Պատրաստվում ենք ծառատունկը շարունակել մշակույթի տան շրջակայքում:





Комментариев нет:

Отправить комментарий