среда, 17 апреля 2013 г.

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ԱՎԱԳԱՆԻ




Համայնքի ղեկավար` Գագիկ Վանեսյան

Ծնվել է 1983 թվականի մարտի 12-ին, ՀՀ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում:

2000 թվականին ավարտել է Հարթաշենի միջնակարգ դպրոցը, 2012 թվականին՝ Գորիսի պետական համալսարանի Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում բաժինը: 2003-2007 թվականներին աշխատել է արտերկրում: 2008-2011 թվականներին եղել է անհատ ձեռներեց: 2011 թվականից մինչև 2012 թվականի նոյեմբերի 12-ը աշխատել է Հարթաշեն գյուղական համայնքի ղեկավարի տեղակալ: 2012 թվականի սեպտեմբերի 9-ին ընտրվել է Հարթաշեն գյուղական համայնքի ղեկավար: Հարթաշեն գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները ստանձնել է 2012 թվականի նոյեմբերի 13-ից: Ամուսնացած է ունի 2 երեխա:

воскресенье, 14 апреля 2013 г.

Հարթաշենի պատանի երկրապահները



Հարթաշենի պատանի երկրապահները մարտի 5-ին մասնակցեցին Երևանում՝ Եռաբլուրում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան
54-ամյակին: Աշակերտները ներկա գտնվեցին պատանի 
երկրապահների հանդիսավոր երդման արարողությանը: Միջոցառմանը մասնակցած հազարավոր աշակերտների մեջ,նրանք ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն: Պատանի երկրապահներին ուղեկցում էին զինղեկ Ս.Լալազարյանը և ֆիզղեկ Է.Գալստյանը: Նրանք գիշերեցին զինակոչիկների հավաքակետում, մասնակցեցին միջոցառմանը, այցելեցին Վ.Սարգսյանի տուն-թանգարան և վերադարձան: Ըստ զինղեկի, ամեն ինչ կազմակերպված էր պատշաճ և բարձր մակարդակով: Աշակերտները վերադարձան էլ ավելի ոգևորված ու հիացած:

Համոզված ենք,որ մեր ապագան հուսալի ձեռքերում է :

вторник, 9 апреля 2013 г.

ՀԱՋՈՂՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ. . .


Երեկ ՝ապրիլի 8-ին մեր համայնքում հայտարարված էր ծառատունկ: Ծառատունկին մասնակցում էին ոչ միայն համայնքապետարանն ու դպրոցականներն, այլ նաև գյուղի փոքրիկները, ովքեր իրենց աշխատասիրությամբ, իրենց փոքրիկ թաթիկներով ու եռանդով փորձում էին ետ չմնալ մեծերից: Նրանք տեղափոխում էին տնկիները, տնկում,ջրում.....
Ամեն ինչ կատարվել է սիրով և գեղեցիկ: Ծառատունկը համեմվել է տարածքի կանանց հյուրասիրած սուրճի սեղանով:
Ծառատունկի նպատակը ոչ միայն չինարիներով պատելն էր ֆուտբոլի դաշտը,այլ սերմանել փոքրիկների մեջ սեր դեպի բնությունը,դեպի հայրենի բնության պահպանումը և խնամքը:Երեխաներից ոմանք արդեն ունեն իրենց ծառերը,որոնք իրենք են տնկել և համոզված եմ, որ կշարունակեն խնամել:Այսօր առավոտյան՝ դպրոց գնալիս, արդեն տեսնում էի թե ինչպես երկրորդ դասարանի աշակերտներից մեկը՝ պայուսակից հանելով մի շիշ ջուր, ջրում էր իր և ընկերոջ ծառերը:Հենց այդ պահին նախաձեռնությունը համարեցի ստացված: Կարծում եմ,որ այդ ոգևորությունը շարունակական բնույթ կկրի: Պատրաստվում ենք ծառատունկը շարունակել մշակույթի տան շրջակայքում:

среда, 3 апреля 2013 г.

Հարթաշենի հուշարձաններ


Հարթաշեն համայնքի մասին

Բնակչություն`749

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 79 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 14 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1350 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Հարթաշեն
Հարթաշենը հիմնադրվել և կառուցվել է 1965-70 ական թվականներին՝ Այգեձոր, Ազատաշեն և Ձորաշեն գյուղերի բնակիչների կողմից։ Դրանք հին գյուղեր էին, որոնք հիշատակվում են Մաղանջազ, Ալիղուլիշեն, Կյորու անուններով։ Այդ գյուղերում կան բնական քարայրեր, խաչքարերով գերեզմանոցներ, եկեղեցիների ավերակներ, որոնք վկայում են դրանց հին (10-17դդ) լինելու մասին։ Կառուցվել է հարթավայրում, այստեղից էլ նրա Հարթաշեն անվանումը: