суббота, 4 мая 2013 г.

Հայտնի Հարթաշենցիները


ՍՍՀՄ ժուռնալիստների միության անդամ՝ Լալազար Խաչյան
(Ստորև վերարտադրում եմ Լալազար Խաչյանի ինքնակենսագրականը)

Խաչատուր (Լալազար) Մկրտիչի Խաչյանը ծնվել է 1900թ. ՀԱՅԿ.ՍՍՀ. Գորիսի շրջանի Մաղանջուղ գյուղում՝չքավորի ընտանիքում: 1912-1925թթ. եղել է գյուղի հասարակական նախրապան: 1921-1925թթ.եղել է Մաղանջուղ գյուղի կոմերիտմիության բջիջի քարտուղար: 1925թ. անցել է կոմկուսի շարքերը որպես թեկնածու:1925-1926թթ.-ին եղել է մեր գյուղի կոմբջիջի քարտուղար: ՍՄԿԿ անդամ է 1927թ.ապրիլից: 1927թ.փետրվարից մինչև 1931թ.օգոստոսը եղել է Մաղանջուղ Գյուղսովետի Գործկոմի նախագահ: 1931թ.-ի սեպտեմբերին առաջ են քաշել Երևանի <<Սոց.գյուղ>> Մաճկալ թերթի խմբագրությունում աշխատելու որպես հրահանգիչ մինչև 1932թ. սեպտեմբերը: 1932թ. աշնանը գյուղի կոլտնտեսականների պահանջով և Հայկոմկուսի Կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանի կարգադրությամբ ազատել են թերթի աշխատանքից և ուղարկել Մաղանջուղ գյուղի կոլտնտեսության նախագահ մինչև 1935թ. նոյեմբերը:Հիվանդության պատճառով 1 տարի ընդմիջումից հետո 1936-1950թթ. սեպտեմբերը կրկին եղել է նույն կոլտնտեսության նախագահ: Որոշ ընդմիջումից հետո 1953թ. նորից կոլտնտեսության նախագահ: 1954թ. Ձորաշեն գյուղի կոլտնտեսության հետ մնալու պատճառով Գորիսի կուսշրջկոմի որոշմամբ ուղարկել են այդ գյուղի կոլտնտեսության նախագահ:Ժամանակավոր ընդմիջումից հետո 1957թ. փետրվարից մինչև 1958թ. փետրվարը կրկին Ձորաշենի կոլտնտեսության նախագահ: 3 տարի թեթև աշխատանքներ կատարելուց հետո 1960թ. մայիսի 1-ից մինչև 1963թ. մարտի վերջը եղել է Ազատաշեն,Այգեձոր և Ձորաշեն գյուղերի միավորված գյուղական Սովետի Գործկոմի նախագահ:

Ինչպես Հայկոմկուսի կենտկոմի,այնպես էլ Գորիսի կուսշրջկոմի կողմից տրված հանձնարարությունները կատարելով,տեղից- տեղ ,գյուղից-գյուղ փոփոխվելով մինչև 1963թ. աշխատելով գյուղատնտեսության բնագավառում,հանրապետականի փոխարեն թոշակավորվել է տեղական կարգով՝60 ռուբլի:
1922թ.-ից ակտիվորեն թղթակցել է ինչպես շրջանային ,այնպես էլ հանրապետական թերթերին և ամսագրերին:Թղթակցական գործունեության մասին <<Թղթակցի ուղին>> վերնագրով գիրք է գրել:Հայկոմկուսի կենտկոմի կողմից 1962թ. մայիսի 5-ին ուղարկվել է Մոսկվա՝ մասնակցելու <<Պրավդա>> թերթի 50-ամյակի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր նիստին: 1962թ. պարգևատրվել է Հայկ.ՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով:
ՍՍՀՄ ժուռնալիստների միության անդամ է եղել 1960թ-ից:
Ակտիվորեն մասնակցել է կոլտնտեսային շարժմանը, կուլակության լիկվիդացմանը և բանդիտիզմի դեմ մղվող պայքարին:1941-1945 թթ.Հայրենական Մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար պարգևատրվել է 2 մեդալով:Կուսակցական կամ վարչական տույժ չի ստացել:
1937թ. անհատի պաշտամունքի ժամանակ բազմիցս հալածվել է Գորիսի վարչական օրգանների կողմից և մեկ անգամ էլ կալանավորվել:
Մահացել է 1972թ.,թաղված է Այգեձոր գյուղի գերեզմանոցում:



Շարունակելի...

Комментариев нет:

Отправить комментарий