суббота, 4 мая 2013 г.

Հայտնի Հարթաշենցիները


ՍՍՀՄ ժուռնալիստների միության անդամ՝ Լալազար Խաչյան
(Ստորև վերարտադրում եմ Լալազար Խաչյանի ինքնակենսագրականը)

Խաչատուր (Լալազար) Մկրտիչի Խաչյանը ծնվել է 1900թ. ՀԱՅԿ.ՍՍՀ. Գորիսի շրջանի Մաղանջուղ գյուղում՝չքավորի ընտանիքում: 1912-1925թթ. եղել է գյուղի հասարակական նախրապան: 1921-1925թթ.եղել է Մաղանջուղ գյուղի կոմերիտմիության բջիջի քարտուղար: 1925թ. անցել է կոմկուսի շարքերը որպես թեկնածու:1925-1926թթ.-ին եղել է մեր գյուղի կոմբջիջի քարտուղար: ՍՄԿԿ անդամ է 1927թ.ապրիլից: 1927թ.փետրվարից մինչև 1931թ.օգոստոսը եղել է Մաղանջուղ Գյուղսովետի Գործկոմի նախագահ: 1931թ.-ի սեպտեմբերին առաջ են քաշել Երևանի <<Սոց.գյուղ>> Մաճկալ թերթի խմբագրությունում աշխատելու որպես հրահանգիչ մինչև 1932թ. սեպտեմբերը: 1932թ. աշնանը գյուղի կոլտնտեսականների պահանջով և Հայկոմկուսի Կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանի կարգադրությամբ ազատել են թերթի աշխատանքից և ուղարկել Մաղանջուղ գյուղի կոլտնտեսության նախագահ մինչև 1935թ. նոյեմբերը:Հիվանդության պատճառով 1 տարի ընդմիջումից հետո 1936-1950թթ. սեպտեմբերը կրկին եղել է նույն կոլտնտեսության նախագահ: Որոշ ընդմիջումից հետո 1953թ. նորից կոլտնտեսության նախագահ: 1954թ. Ձորաշեն գյուղի կոլտնտեսության հետ մնալու պատճառով Գորիսի կուսշրջկոմի որոշմամբ ուղարկել են այդ գյուղի կոլտնտեսության նախագահ:Ժամանակավոր ընդմիջումից հետո 1957թ. փետրվարից մինչև 1958թ. փետրվարը կրկին Ձորաշենի կոլտնտեսության նախագահ: 3 տարի թեթև աշխատանքներ կատարելուց հետո 1960թ. մայիսի 1-ից մինչև 1963թ. մարտի վերջը եղել է Ազատաշեն,Այգեձոր և Ձորաշեն գյուղերի միավորված գյուղական Սովետի Գործկոմի նախագահ: