среда, 3 апреля 2013 г.

Հարթաշեն համայնքի մասին

Բնակչություն`749

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 79 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 14 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1350 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Հարթաշեն
Հարթաշենը հիմնադրվել և կառուցվել է 1965-70 ական թվականներին՝ Այգեձոր, Ազատաշեն և Ձորաշեն գյուղերի բնակիչների կողմից։ Դրանք հին գյուղեր էին, որոնք հիշատակվում են Մաղանջազ, Ալիղուլիշեն, Կյորու անուններով։ Այդ գյուղերում կան բնական քարայրեր, խաչքարերով գերեզմանոցներ, եկեղեցիների ավերակներ, որոնք վկայում են դրանց հին (10-17դդ) լինելու մասին։ Կառուցվել է հարթավայրում, այստեղից էլ նրա Հարթաշեն անվանումը:



Տնտեսությունը


Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:

Գյուղատնտեսությամբ զբաղվում է 147 գյուղացիական տնտեսություն:

Անասնագլխաքանակը 2013թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 1478 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 1043 գլուխ,
- խոզեր` 456 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 250:
Համայնքում 2012թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 250 հա աշնանացան:
Հողային և այլ բնական ռեսուրսներ
Հողեր (ընդամենը)` 3167 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 2902 հա, որից`
- վարելահող` 776 հա, բազմամյա տնկարկ` 7 հա, խոտհարք` 47 հա, արոտ` 845 հա, այլ հողատեսք`1227 հա
- բնակավայրերի հողեր` 68 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 14 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`4 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 70 հա,
- անտառային հողեր` 107 հա, որից անտառածածկ` 88 հա

Комментариев нет:

Отправить комментарий